ՄՄարի Կոստանյան

Թուրքիայում ԱՄՆ գլխավոր ռազմաբազան տեղակայված է ցեղասպանության ժամանակ հայերից գողացված սեփականության վրա

Թուրքիայում ԱՄՆ գլխավոր ռազմաբազան տեղակայված է ցեղասպանության ժամանակ հայերից գողացված սեփականության վրա

Թուրքիայում «Ինջիրլիք» ավիաբազան ամերիկացի հարկատուների վճարումներով ինժեներների զինվորական կորպուսը կառուցել է 67 տարի առաջ: 3320 ակր տարածքում են տեղակայված ԱՄՆ օդուժի ռազմաբազայի 39-րդ թևը, B-61 միջուկային զենքը, հազարավոր ամերիկացի զինվորականներ: Այս մասին գրում է Greek City Times պարբերականը:

Նշվում է, որ 1915-23 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ Թուրքիան այս տարածքների մեծամասնությունը հափշտակել է քրիստոնյա հայ ընտանիքներից: Այս ընտանիքների ազգականներն արտագաղթել են ԱՄՆ և բնակություն հաստատել ամերիկյան քաղաքներում:

Չնայած դրան՝ ԱՄՆ պետդեպարտամենտը շարունակում է պաշտպանել Թուրքիային այս և նմանօրինակ դեպքերի համար պատասխանատվության ենթարկվելուց:

Պարբերականն ընդգծում է, որ Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել 1.5 մլն հայերի դեմ և հափշտակել գրեթե այն ամենը, որոնց սեփականատերերը եղել են հայերը այն բնակավայրերում, ինչպիսին Ինջիրլիքն է: Նրանք կորցրել են տներ, բիզնեսներ, հինավուրց եկեղեցիներ ու վանքեր, ֆերմաներ, դպրոցներ, մասնավոր սեփականություն, արժեքավոր ու հնաոճ իրեր և բանկային հաշիվներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում