ԳԳայանե Թամամյան

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ 

Երևան քաղաքում ապրիլի 25-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի երեկոյան ժամերին, 27-29-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում