ԱԱրման Գալոյան

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային գույքի վարձակալության տրամադրման գործընթացները

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային գույքի վարձակալության տրամադրման գործընթացները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել է ուսումնասիրություն պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, հանրային այլ ռեսուրսների օգտագործման իրավունքները տնտեսվարող սուբյեկտներին տրամադրելու ոլորտում՝ առկա խնդիրների բացահայտման, բացառման և դրանց լուծման ուղղությամբ արդյունավետ մոտեցումների վերհանման նպատակով:

Իրականացվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի, դրանցում կատարված փոփոխությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա հավաքված բազաների և պայմանագրերի ուսումնասիրություն: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է ավելի քան 26555 պայմանագիր և համաձայնագիր՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում