ԱԱրսեն Մկրտչյան

ՊԵԿ ուսումնական կենտրոնը զինվորների համար անվճար դասընթացներ կկազմակերպի՝ կոմիտեում աշխատելու հեռանկարով

ՊԵԿ ուսումնական կենտրոնը զինվորների համար անվճար դասընթացներ կկազմակերպի՝ կոմիտեում աշխատելու հեռանկարով

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Նա ծանոթացել է վիրավոր զինվորների վերականգնումը կազմակերպելու համար ստեղծված պայմաններին, զրուցել հայրենիքի պաշտպանների հետ և ներկայացրել ՊԵԿ առաջարկը` մասնակցելու նրանց զբաղվածության հարցի լուծմանը:

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել են զինվորների բուժման ընթացքը և ընդգծել, որ վերականգնողական սարքերով հագեցած կենտրոնն իր հնարավորություններով տարածաշրջանում եզակի է։ Բուժօգնությունից մինչև հոգեբանական աջակցություն` բոլոր ծառայությունները, նաև կեցությունն ու որակյալ սնունդը զինվորական հաշմանդամություն ունեցողների համար անվճար են:

«Զինվորի տանն» ապահովվում է նաև հայրենիքի նվիրյալների ժամանցը, կազմակերպվում են ուսումնական ծրագրեր` նրանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության հարցերը լուծելու համար: Այս գործում իր ներդրումն է ունենալու նաև Պետական եկամուտների կոմիտեն:

Զինվորների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Հովհաննիսյանն առաջարկել է հայրենիքի պաշտպանների համար անվճար դասընթացներ կազմակերպել կոմիտեի ուսումնական կենտրոնում` հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով:

ՊԵԿ նախագահի դիտարկմամբ` զինվորների համար առավել հարմար տարբերակ կարող է լինել ֆիզիկական ծանրաբեռնվածություն չենթադրող տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային ձևակերպման ոլորտում աշխատանքը: Բայց ուղղություններն այդքանով չեն սահմանափակվում. ՊԵԿ ուսումնական կենտրոնի մասնագետների հետ համատեղ կհստակեցվեն անհրաժեշտ ուսումնական ծրագրերը` կախված մասնակիցների կրթությունից, նախընտրություններից  և ընդունակություններից:

«Յուրաքանչյուրիս պարտքն է զինվորների կատարած սխրանքի, հերոսության համար որևէ օժանդակությամբ վարձահատույց լինել: Անձամբ իմ և համակարգի աշխատակիցների անունից շնորհակալություն եմ հայտնում հերոսներին, առողջություն և շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- նշել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությունը կամրագրվի ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ հուշագրի կնքմամբ: Կոմիտեի ղեկավարը ուսումնական կենտրոնի պատասխանատուին հանձնարարել է կարճ ժամանակում գործնական քայլեր կատարել զինվորների ուսումնական ծրագիրը կազմակերպելու և ՊԵԿ համակարգում աշխատանքի նախապատրաստելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում