ԱԱննա Ավետիսյան

Քննարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների նոր բազայի ներդրման հարցը

Քննարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների նոր բազայի ներդրման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների նոր բազայի ներդրման թեմայով հրավիրված աշխատաժողովին։ Նշված ծրագիրը ներդրվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Մասնակցում էին նաև ՏԿԵ նախարարության‚ Համաշխարհային բանկի‚ Ճանապարհային ոստիկանության‚ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են արևելյան գործընկերության տարածաշրջանում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրական տվյալներ‚ քննարկվել է ճանապարհային երթևեկության անվտանգության տվյալների հավաքագրման ու մշակման եվրոպական երկրների փորձը‚ անդրադարձ է եղել վթարավտանգ ճանապարհահատվածների կառավարման գործիքներին։

Կարևորվել է Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր բազա ունենալու հարցը։ Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է‚ որ ՀՀ-ն միացել է ԵՄ դիրեկտիվներին՝ կապված ճանապարհային անվտանգության համակարգերի ներդրման և ինտեգրման հետ։

«Այս կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ‚ որը լիարժեքորեն պետք է արտացոլի ԵՄ դիրեկտիվների պահանջները՝ կապված ճանապարհային անվտանգության հետ։ Այս ամենի համատեքստում շատ կարևոր է լինելու տվյալների հավաքագրման համակարգի համապատասխանությունը միջազգային չափանիշներին։

Խնդիրն կառավարության ուշադրության ներքո է‚ ճանապարհային անվտանգությունը ճանապարհային ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է‚ և ես լիահույս եմ‚ որ մենք այս ուղղությամբ մեծ առաջընթաց կարձանագրենք՝ հիմնելով կենսունակ համակարգ և համապատասխանեցնելով այն նոր մոտեցումներին»‚- ասել է տիկին Ղալեչյանը։

Ամփոփելով աշխատաժողովը՝ նշվել է‚ որ տվյալների հավաքագրման գործընթացը պետք է կատարվի ճանապարհային անվտանգության խնդիրների հետ առնչություն ունեցող բոլոր գերատեսչությունների համագործակցությամբ՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար։ Նոր համակարգը կբարելավի ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների վերլուծությունը‚ ինչն էլ հնարավորություն կտա հետագայում կանխարգելել պատահարները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում