ԱԱննա Ավետիսյան

Երևանի Չարենցի փողոցում կգործի «Հետիոտնային կանչի» ռեժիմով լուսացույց

Երևանի Չարենցի փողոցում կգործի «Հետիոտնային կանչի» ռեժիմով լուսացույց

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի ապրիլի 23-ից Երևան քաղաքի Չարենցի 75 հասցեին (Խրիմյան Հայրիկի անվան №10 դպրոց) հարակից ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, փոփոխության արդյունքում Չարենցի փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ, և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում