ԱԱրևիկ Աբելյան

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ

Ապրիլի 22-ին, ժամը 16:23-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մուտքի 5-րդ հարկում գտնվող խորդանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ 17:03-ին: Խորդանոցում այրվել են կենցաղային իրեր (մոտ 0․5 խմ) և էլեկտրական մալուխ (մոտ 15 գմ)։ Փրկարարները շենքի 5-9-րդ հարկերից տարահանել են 40 բնակչի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում