ՄՄարի Կոստանյան

Փոփոխություններ 68 հազար դրամի չափով չորս ամիս տրամադրվող աջակցության ծրագրում

Փոփոխություններ 68 հազար դրամի չափով չորս ամիս տրամադրվող աջակցության ծրագրում

4 ամիս ժամկետով՝ ամսական 68,000 դրամ արցախցիների աջակցության ծրագրի տրամադրման պայմաններում փոփոխություններ են կատարվել. նախագիծն այսօր հաստատվել է Կառավարության կողմից։

 

ՀՀ ԱՍՀՆ և ԱՀ գործընկերների հետ համագործակցության, ինչպես նաև Արցախ կատարած այցերի ընթացքում, քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերը հիմք են հանդիսացել՝ նախագծում փոփոխություններ կատարելու և շահառուների ավելի լայն շրջանակ ընդգրկելու։

 

Ըստ այդմ՝ այսուհետ ծրագրից կարող են օգտվել նաև Արցախի 18-ից 63 տարեկան արական սեռի կենսաթոշակառուները և պարգևավճար ստացող՝ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները․ աջակցության գումարը նրանց կտրամադրվի կենսաթոշակի կամ պարգևավճարի հետ։

 

Փոփոխությունների համաձայն՝ անկախ նրանից, թե քաղաքացին դիմումը երբ է լրացրել, ծրագրի շահառու հանդիսսնալու դեպքում վերջինս կկարողանա ստանալ նաև նախորդ ամիսների գումարը։

 

Մյուս փոփոխությամբ՝ եթե առկա տվյալներով քաղաքացին չի գտնվել Հայաստանում կամ Արցախում, սակայն ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հավաստում է անձի՝ ՀՀ-ում կամ ԱՀ-ում լինելը, նրան ևս նշանակվում և վճարվում է դրամական օգնությունը։

 

Պահանջների մեղմացումը նպատակ ունի աջակցությունը դարձնել հասցեական, հեշտացնել ընթացակարգն ու օգնություն տրամադրել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա անհրաժեշտությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում