Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Դ․ Գ․-ն և Ս․ Բ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են։

Լսողության սարքեր՝ ևս 1000 շահառուի

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Լուրեր 15:00 | | 22.09.2026

Ազգային ժողովում Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկվել են երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Ամրապնդում ենք Ուկրաինայի օդային պաշտպանությունը. Մակրոն

Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Գևորգ Պապոյան







