Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Գասպարյան

«Թումո» կենտրոնի ծրագիրը հասանելի կդառնա Վայոց ձորի երիտասարդների համար

«Թումո» կենտրոնի ծրագիրը հասանելի կդառնա Վայոց ձորի երիտասարդների համար

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչներին՝ կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանին, ճարտարապետների թիմի ղեկավար Շահե Սիմոնյանին և «Թումո տուփերի» նախագծերի ճարտարապետ Լուսինե Ղուշչյանին:

Ողջունելով ներկաներին` Արարատ Գրիգորյանն ընդգծել է մարզի երիտասարդության կրթության զարգացման ոլորտում ծրագրի հասանելիության կարևորությունը և նշել, որ երկկողմ ջանքերի համադրման շնորհիվ հնարավոր կլինի կառուցողական կերպով աշխատել այդ ծրագրի շուտափույթ իրականացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ընդլայնման ծրագիրը, որն ուղղված է մարզային քաղաքներում և գյուղերում կրթության զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում նախատեսվում է բացել «Թումո» կենտրոն մարզկենտրոն Եղեգնաձորում, ինչպես նաև «Թումո-տուփեր» Վայոց ձորի այն համայնքներում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար:

Քննարկումները, մասնավորապես, ուղղված էին Վայոց ձորում «Թումո» կենտրոնի և տուփերի տեղորոշմանը և կազմակերպչական աշխատանքներին: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպման ընթացում կողմերը երկուստեք վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել սերտորեն համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում