ՆՆարեկ Սահակյան

Թումանյան թաղամասում ծառը քամուց կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա

Թումանյան թաղամասում ծառը քամուց կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա

Ապրիլի 21-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան թաղամասի շենքերից մեկի բակում ծառը քամուց կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառն ընկել է «Hyundai Veloster» մակնիշի (վարորդ՝ Է. Վ., ծնված 1969 թ․) ավտոմեքենայի վրա․ մասամբ վնասվել է բեռնախցիկը։ Փրկարարները հեռացրել են ծառը ավտոմեքենայի վրայից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում