ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Պախոմովը հայտարարել է, որ հայ գերիներին վերադարձնելու վերաբերյալ հարցն օրակարգ մտցնելու քվեարկության ժամանակ տեղի է ունեցել տեխնիկական խափանում: Այս մասին ՌԴ ներկայացուցիչը գրել է իր Ինստագրամյան էջում:
«Մենք էլ առանձնապես չենք հավատում զուգադիպությանը։ Ներկայացրել ենք համապատասխան դիմումները», - իր էջում գրել է Պախոմովը։
Նախօրեին թեմայի քվեարկության ժամանակ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության 5 անդամ դեմ է քվեարկել:










