ԱԱրման Գալոյան

Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ի երեկոյան

Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ի երեկոյան

«Ծիծեռնակաբերդ այցելելիս քաղաքացիներին հորդորում ենք հետևել կանոններին՝ կրել դիմակներ և հնարավորության դեպքում պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասում է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված՝ «Հիշատակի եռերգություն» խորագրով միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ի երեկոյան:

Ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին, Ծիծեռնակաբերդում կհնչի Ջ. Վերդիի «Ռեքվիեմը». ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: 

Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»:

Ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո կանցկացվի համերգ. Հայաստանի ազգային սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային երգչախմբերը կկատարեն Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»:

Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում