ԳԳայանե Թամամյան

Կորոնավիրուսի 1792 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի 1792 նոր դեպք Վրաստանում

Ապրիլի 20-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1792 նոր դեպք, տեղեկացնում է Jnews-ը՝ հղում կատարելով stopcov.ge հատուկ կայքին:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 663 մարդ, մահացել է 10 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 297 728 դեպք, որից ապաքինվել է 282 237 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 959:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 30 940 թեստավորում, այդ թվում 22 256-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 8 684-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 5.79% է, վերջին 14 օրվանը՝ 3.24%, վերջին 7 օրվանը՝ 3.92%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 308 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3270 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 513 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում