ԱԱննա Ավետիսյան

Թունավորում Գետահովիտ գյուղում․ կա զոհ

Թունավորում Գետահովիտ գյուղում․ կա զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ ապրիլի 20-ին՝ ժամը 09։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 19-ին՝ ժամը 22:26-ին, նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս․Հ․-ն (ծնված 1980 թ.), Ա․Հ․-ն (ծնված 1980 թ.), Ս․Ա․-ն (ծնված 2007 թ.) և Ս․Հ․-ն (ծնված 2009 թ.):

 

Ս․Հ․-ն (ծնված 2009 թ.) Իջևան քաղաքի ԲԿ-ում մահացել է։

 
Ս․Հ․-ն և Ա․Հ․-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ս․Ա․-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել՝ «Մուրացան» ԲԿ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում