Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Գասպարյան

«Հավերժի ճամփորդը» խորագրով միջոցառում՝ Քարագլխի միջնակարգ դպրոցում

«Հավերժի ճամփորդը» խորագրով միջոցառում՝ Քարագլխի միջնակարգ դպրոցում

Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի միջնակարգ դպրոցում կազմակերպվել է «Հավերժի ճամփորդը» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված վայոցձորցի հերոսներին:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ Վայոց ձորի մարզային տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Նահապետյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետի խորհրդականները, 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ, հարազատներ, մանկավարժներ և այլ հյուրեր։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են քաջարի հերոսների հիշատակը: Այնուհետև աշակերտները հանդես են եկել երախտիքի և խոնարհումի խոսքերով, ներկայացրել են անմահ հերոսների կենսագրությունը և իրենց խոսքերում նշել, որ անհնար է հաղթել մի ազգի, ով մահանալ չի ուզում: 
 
Զոհված հերոսների հիշատակին իրենց սրտի խոսքն են ուղղել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, համայնքապետ Արթուր Ստեփանյանը, Արփիար Ղազարյանը և դպրոցի տնօրեն Արման Հովհաննիսյանը:

Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր գոհունակությունն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին և ևս մեկ անգամ շեշտել, որ ի դեմս երիտասարդների՝ ունենք արժանի սերունդ, որն ապացուցեց՝ ավագ սերնդի արժանավոր հետնորդն է, նրա հայրենանվեր գործը պատվով շարունակողը, պատրաստ է ամեն պահի, թեկուզ կյանքի գնով, պաշտպանել հայրենի հողը:

«Մեր որդիները հերոսացան, որպեսզի մենք ապրենք: Արժանապատիվ ապրենք՝ արարելով, զարգացնելով և ամրապնդելով մեր հայրենիքն ու ապագան: Այո, այսօր հերոսները ֆիզիկապես մեզ հետ չեն, սակայն նրանք կապրեն այնքան, որքան կապրի հայ ազգը: Փառք ու պատիվ մեր հերոս ծնած մայրերին և նրանց զավակներին: Աստված պահապան հայ ազգին»,- նշել է Արարատ Գրիգորյանը:

Աշակերտները միջոցառման ավարտին ծաղիկներ են հանձնել դահլիճում ներկա գտնվող զոհված հերոսների ծնողներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում