ՄՄերի Եգորյան

Ամբողջությամբ սուտ է և հորինվածք. Արսեն Թորոսյանը՝ իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի լուրերի մասին

Ամբողջությամբ սուտ է և հորինվածք. Արսեն Թորոսյանը՝ իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի լուրերի մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել:

«Որոշ կայքերում տարածում գտած լուրը, թե իբրև իմ և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, ամբողջությամբ սուտ է և հորինվածք։

Հորդորում եմ զերծ մնալ անդեմ և անարժեք աղբյուրների կողմից հորինված կեղծիքները տարածելուց»,- գրել է Թորոսյանը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում