ԳԳայանե Թամամյան

Կորոնավիրուսի 1077 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի 1077 նոր դեպք Վրաստանում

Ապրիլի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1077 նոր դեպք, տեղեկացնում է Jnews.ge-ն՝ հղում կատարելով կառավարության  stopcov.ge կայքին:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 442 մարդ, մահացել է 8 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 293321, այստեղից ապաքինվել է 279831 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3916:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31645 փորձարկում, այդ թվում 20727-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10918-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 3.4% է, վերջին 14 օրվանը՝ 2.77%, վերջին 7 օրվանը՝ 2.04%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 321 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2720 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 400 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում