ԳԳայանե Թամամյան

Ֆուտզալի և շախմատի առաջնություններ Լոռու մարզում՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին

Ֆուտզալի և շախմատի առաջնություններ Լոռու մարզում՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին

Լոռու մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների միջև ֆուտզալի և շախմատի առաջնություններն ավարտվել են։ Առաջնությունները նվիրված էին Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին։

Ֆուտզալի առաջնության եզրափակիչ խաղում հաղթող են ճանաչվել Վանաձոր 1 ՀՓՋ-ի հավաքական թիմը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Գուգարքի ՀՓՋ-ի և Վանաձոր 2 ՀՓՋ-ի թիմերը:

Շախմատի առաջնությունում հաղթող է ճանաչվել Վանաձորի թիվ 1 ՀՓՋ-ի հավաքական թիմը, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են Ստեփանավանի և Սպիտակի ՀՓՋ-ի թիմերը:

Ֆուտզալի եզրափակիչ հանդիպմանը և հաղթողների պարգևատրման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Քաջայր Նիկողոսյանը, ԱԻ նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, վարչության պետ,փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը և այլք:

աղթողները պարգևատրվել են գավաթով և մեդալներով, իսկ առավել ակտիվ մասնակիցները՝ պատվոգրերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում