ԱԱրման Գալոյան

Ծաղկահովիտն առողջության կենտրոն կունենա

Ծաղկահովիտն առողջության կենտրոն կունենա

Արագածոտնի մարզում պետական բյուջեի շրջանակներում կկառուցվի Ծաղկահովիտի առողջության կենտրոնը: Պետական ծրագրով նախատեսվում է իրականացնել նաև կենտրոնի բարեկարգումը: Այն հագեցած է լինելու նորագույն սարքավորումներով և ապահովելու է պացիենտների հարմարավետ և որակյալ բժշկական օգնությունը՝ տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հիվանդանոցային մասնաշենքը լինելու է երկհարկանի, ունենալու է 5 ստացիոնար, անհետաձգելի բուժօգնության 3 և ցերեկային ստացիոնար 1 մահճակալ: 

Առաջին հարկում նախատեսվում է ունենալ շտապօգնության ընդունարան` 3 տեղանոց անհետաձգելի բուժօգնության ինտենսիվ թերապիայի սրահով: Ընդունարանի կազմի մեջ ներառված է նաև հետազոտման սենյակ և գիպսային վիրակապարան: Երկրորդ հարկում տեղակայվելու է ընդհանուր բուժական բաժանմունքը՝ 5 մահճակալ, ցերեկային ստացիոնար՝ 1 մահճակալ և վիրահատական բլոկը, որի ստորաբաժանումները գոտիավորված են և ապահովելու են կապ վիրասրահի հետ և հետվիրահատական ինտենսիվ բուժման երկտեղանոց հիվանդասենյակի, անեսթեզիոլոգի սենյակի միջև։

Շիանարարական աշխատանքները կմեկնարկեն ամռանը և կտևեն շուրջ 2 տարի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում