ՆՆարե Թադևոսյան

Նախադպրոցական ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

Նախադպրոցական ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

Գործադիրը հաստատել է ՀՀ նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը:

Հիմնավորման համաձայն՝ նախադպրոցական ոլորտում համընդհանուր ներառականության ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով այն կլինի 2 փուլով։ Ըստ փուլերի մարզային ընդգրկվածությունը կազմվել է՝ հաշվի առնելով մարզերի բնակչության թիվն ու դպրոցական մակարդակում համընդհանուր ներառականությանն անցման տարիների փորձը:

Համակարգի ներդմանը նախորդելու է նախապատրաստական փուլ, որն իրականացվելու է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից: Ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների՝ 2018 թ., ընդհանուր առմամբ, մինչև 6 տարեկան 10 երեխայից գրեթե 7-ը (68.5 տոկոս) չի հաճախել նախադպրոցական հաստատություն:

Նախադպրոցական հաստատություն չհաճախող երեխաների մեջ մեծ թիվ են կազմում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաները։ Գործող հաստատությունների ճնշող մեծամասնությունը ներառական չէ։

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում փոփոխություն իրականացնելու և ցանկը համալրելու նպատակով: Ըստ այդմ առաջարկվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվելու նպատակով հայտ պատրաստել «Գյումրիի դարբնության ավանդույթը» թեմայով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում