ՄՄարի Կոստանյան

Սերժ Թանկյանը BBC Hardtalk հաղորդաշարում խոսել է Հայոց ցեղասպանության և արցախյան թեմաների մասին

Սերժ Թանկյանը BBC Hardtalk հաղորդաշարում խոսել է Հայոց ցեղասպանության և արցախյան թեմաների մասին

System of a Down ռոք խմբի հայազգի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է ունեցել BBC հեռուստաընկերության Hardtalk հաղորդաշարի հետ՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության և Արցախի ինքնորոշման թեմաներին: Այս մասին երաժիշտը գրել է Ֆեյսբուքի իր էջում: 

«Չափազանց կարևոր է, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը պատշաճ կերպով և պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ջանքեր գործադրի Արցախի ժողովրդի աջակցության և ինքնորոշման գործում՝ հակազդելով Մեծ Բրիտանիայի կառավարությունում British Petroleum-ի լոբբիի ադրբեջանամետ և թուրքամետ անարդար կողմնակալությանը»,- գրել է Սերժ Թանկյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում