ՆՆարե Թադևոսյան

Երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը

Երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այսօր երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ուենցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որն Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963 թ.:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոովտոբուսի մեջ, դիմակ չկրելու հետ կապված՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել տղամարդու կրծքավանդակին՝ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան:

Ձեռնարկվում են միջոցառումներ 57-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում