ՀՀայկարամ Նահապետյան

Սպանություն Երևանի համար 54 երթուղայինում. ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել

Սպանություն Երևանի համար 54 երթուղայինում. ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել

2021 թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղայինի մեջ դանակահարություն է տեղի ունեցել:

Նույն օրը՝ ժամը 10:35-ին, շտապօգնության Կենտրոն ենթակայանից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի վերոնշյալ խաչմերուկում հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում