ՔՔրիստինա Մկրտչյան

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողները բացել են մարզպետարանի մուտքը

Շիրակի  մարզի գերեվարված զինծառայողների ծնողները բացել են մարզպետարանի մուտքը

Շիրակի մարզից գերեվարված քաղաքացիների հարազատներն իրենց որդիների վերադարձի պահանջով երկու օր մարզպետարանի մուտքը փակ պահելուց հետո որոշել են բացել դռները և հեռանալ մարզպետարանից այն բանից հետո, երբ հանդիպում են ունեցել ուժայինների հետ։ Հանդիպումը փակ է անցել, մանրամասներ չեն հայտնել:

Միայն ասել են, որ այս պահին տրված պատասխանն իրենց բավարարել է, և որոշել են բացել մարզպետարանն ու թույլ տալ, որ կառույցն աշխատի։

Հիշեցնենք՝ Շիրակի մարզից գերեվարված քաղաքացիների հարազատները ի նշան բողոքի փակել էին Շիրակի մարզպետարանի մուտքը։ Տղամարդիկ մարզպետարանի դռանն ու միջանցքում, իսկ կանայք՝ երկրորդ հարկ տանող աստիճաններին են անցկացրել նաև գիշերը։ Մարզպետարանի աշխատակիցներից մի մասը տուն է գնացել, իսկ որոշ պաշտոնյաներ, այդ թվում մարզպետը՝ ոչ։  

Առավոտյան բացօթյա ասուլիսի ժամանակ կրկնել էին իրենց պահանջը՝ հանդիպում են ակնկալում վարչապետ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Հարությունյանի հետ։ Իրենց համար սկզբունքային հարց է, որ հանդիպումը լինի Գյումրիում, հակառակ դեպքում կպարալիզացնեն այլ կառույցի աշխատանքը ևս։ 

Երեկվանից մարզպետարանում գտնվող մարզպետ Հովհաննես Հարությունյանը տեղեկացրել է, որ մինչև օրվա վերջ պատասխան կունենա՝ ով և երբ կգա Գյումրի՝ հանդիպելու գերիների հարազատների հետ։

Ցուցարարները մեկ անգամ ևս վերահաստատել են՝ իրենց պայքարը ապաքաղաքական է, խնդրել են չկապել այս կամ այն ուժի հետ, միայն զավակներին են պահանջում։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում