ՎՎարդան Հովսեփյան

Մեսրոպյան վարժարանի աշակերտները՝ թարգմանության համալիբանանյան մրցույթի առաջատարներ

Մեսրոպյան վարժարանի աշակերտները՝ թարգմանության համալիբանանյան մրցույթի առաջատարներ

Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի 3 աշակերտ բարձր արդյունքներ են գրանցել Բեյրութի Թարգմանիչների և մեկնաբանների դպրոցի (ETIB) և Լիբանանի Ֆրանսիական ակադեմիայի (l'Institut français du Liban, IFL) կազմակերպած սեմինար-մրցույթում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Google Translate-ի մարտահրավերները» թեմայով անցկացված մրցույթին մասնակցել են Լիբանանի CELF և LFE կարգի դպրոցները:

Մեսրոպյան բարձրագույն վարժարանի ավարտական դասարանի աշակերտուհի Լիզա Հայրապետյանը ֆրանսերենի լավագույն թարգմանության համար արժանացել է առաջին մրցանակի, իսկ Դավիթ Տամլաքյանն ու Փերլա Փյուսքյուլյանը նույն կարգում գրավել են 3-րդ տեղը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում