Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՆՆարեկ Սահակյան

Սպիտակ արագիլը՝ սիրո և հավատարմության խորհրդանիշ

Սպիտակ արագիլը՝ սիրո և հավատարմության խորհրդանիշ

«ԱրԱվես» ՀԿ-ն ուշագրավ տեղեկատվություն է ներկայացնում գարնան խորհրդանիշ սպիտակ արագիլների մասին։

Գիտե՞ք, որ արագիլները չունեն ձայնալարեր և միմյանց հետ շփվում են կտուցները կտկտացնելով, որը գիտականորեն կոչվում է կափկափյուն: Թեև Արարատյան դաշտավայրի արագիլները մեծ մասամբ չեն հեռանում Հայաստանից, չեն չվում, բայց ինչպես մյուսները, նորոգում են իրենց կապը զույգի հետ՝ կափկափյունով հաստատելով հավատարմություն և սեր, համերաշխություն և ներդաշնակություն։

Չափազանցրած չենք լինի, եթե նշենք, որ հայերի համար գարնան ավետաբերների շարքում առավել մեծ սիրո և պաշտամունքի առարկա է եղել հատկապես արագիլը։ Նա յուրահատուկ տեղ ունի նաև հայոց դիցարանում՝ որպես Արա Գեղեցիկի ուղեկից, հանդիսացել է պտղաբերության խորհրդանիշը։

Հիշեցնենք, որ մեկնարկել է «Գարնանն ընդառաջ» միջազգային ծրագիրը, որի նպատակն է խրախուսել երեխաների հետաքրքրությունը բնության, չվող թռչունների և այլ կենդանատեսակների պահպանության գործում։ Ծրագրի շրջանակներում հետաքրքիր մրցույթ է նախատեսվում ուսուցիչների և նրանց աշակերտների համար։ Մասնակիցները խրախուսվում են անցկացնել յուրաքանչյուր նախընտրելի ձևաչափով դասընթաց կամ որևէ միջոցառում աշակերտների մասնակցությամբ «Գարնանն ընդառաջ»-ի թեմայով՝ «Ինչպե՞ս պաշտպանել թռչունների բները»։ 

Մրցույթը միջազգային է, և մասնակիցները հնարավորություն ունեն ցուցադրելու լավագույն արդյունքները տարբեր երկրների ներկայացուցիչների շարքում։ Պետք է պարզապես անցնել հղումով, լրացնել ձևաթուղթը և մասնակցել /http://www.springalive.net/world/contest

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում