ԱԱննա Ավետիսյան

Կյանքի համար պայքարող բազմաթիվ մարդիկ ունեն ձեր արյան կարիքը. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Կյանքի համար պայքարող բազմաթիվ մարդիկ ունեն ձեր արյան կարիքը. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

 

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը Ֆեյսբուքի պաշտոնական էջում դիմել է հանրապետության քաղաքացիներին.
 
«Ունենք արյան կարիք
 
Հարգելի՛ քաղաքացիներ, անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության։ Ակնկալում ենք ձեր աջակցությունը:
 

Կյանքի համար պայքարող բազմաթիվ մարդիկ ունեն ձեր արյան կարիքը։ Դարձե՛ք այն դոնորը, ում շնորհիվ կշարունակի բաբախել ևս մեկ սիրտ։

 

Հիշեք՝ աշխարհում գոյություն չունի որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը։

 

Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 12:30:
 
Դոնորների ընդունումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով»:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում