Սյունիքում աշխատանքներ են տարվում գյուղացիների անվտանգ գործունեության ապահովման համար

ՀՀովհաննես Վարդանյան

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին զուգընթաց՝ սահմանամերձ Սյունիքում աշխատանքներ են տարվում գյուղացիների անվտանգ գործունեության ապահովման համար:

Այս նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ներգրավված են մարզի ոստիկանության աշխատակիցներ, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ, մարզպետարանի հողաշինության ոլորտի պատասխանատուներ։ Խմբի աշխատանքները համակարգում և ղեկավարում է մարզպետի տեղակալ Կարո Ավանիսյանը։

Սյունիքի մարզային փրկարարական ծառայության վարչության պետը գրի է առնում բոլոր խնդրիները: Ասում է՝ բնակիչներին իրազեկում են, թե ինչ պետք է անեն, երբ դաշտերում գտնեն չպայթած արկերի մնացորդներ։

Դավիթ Բեկում գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը տրված է, առաջիկայում գյուղացիներին կհատկացվի շուրջ 20 տոննա գարնանացան։ Մեր գյուղում առաջնահերթությունը սահմանի անվտանգությունն է՝ ասում է Դավիթ Բեկ վարչական շրջանի ղեկավարը և նշում՝ պատրասվում են մշակել յուրաքանչյուր հողակտոր:

Ամփոփելով Դավիթ Բեկ գյուղ այցը՝ Սյունիքի մարզպետի տեղակալը նշեց՝ սահմանամերձ գյուղերի այցերը շարոնակական են լինելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում