ԱԱննա Ավետիսյան

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Թասիկ գյուղի կորած բնակչի դին

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Թասիկ գյուղի կորած բնակչի դին

Ապրիլի 13-ին, ժամը 10։05-ին վերսկսվել են կորած բնակչի որոնողական աշխատանքները, որին մասնակցել են 5 փրկարար, ոստիկա­նու­թյան Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:

Ժամը 18:59-ին որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները սարալանջի տակ հայտնաբերել են Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ի դին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին անարդյունք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում