ՄՄարի Կոստանյան

Հայաստանն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի, Եվրոպան վերջապես պետք է այլևս չլռի. ԵԽ պատգամավոր

Հայաստանն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի, Եվրոպան վերջապես պետք է այլևս չլռի. ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին, որն օրեր առաջ էր այցելել Հայաստան, հայտարարել է, որ Եվրոպայի պատիվը պահանջում է, որ Թուրքիայի օժանդակությամբ Բաքվի ռազմական ագրեսիայից հետո Եվրամիությունն ի վերջո աջակցություն ցուցաբերի վիրավոր և վշտացած երկրին՝ փոխանցում է ֆրանսիական Le Figaro պարբերականը:

Երևան այցի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորը հիշում է Սուրբ Զատիկի տոնին Եռաբլուրում տիրող իրավիճակը, երբ բազմաթիվ ընտանիքներ ճնշող լռության մեջ աղոթում էին:

Նա նշել է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանվել ու վիրավորվել են հազարավոր հայեր: Եվրախորհրդարանականը բոլորի ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի վրա: Ֆրանսուա-Քսավիե Բելամին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ պահանջելով ազատ արձակել հայ գերիներին՝ Եվրոպան ի վերջո ցույց կտա, որ չի կորցրել իր սկզբունքները, իր պատասխանատվությունն ու այդ երկրի հետ հավերժական կապը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում