ԼԼիլիթ Սեդրակյան

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը 1374 են

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը 1374 են

Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1374 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge-ն՝ հղում անելով կառավարության stopcov.ge հատուկ կայքին:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 422 մարդ, մահացել է 11 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 290 129, այստեղից ապաքինվել է 278 251 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 894:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 37 524 փորձարկում, այդ թվում 28 078-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 446-ը՝ PCR թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 3.66% է, վերջին 14 օրվանը՝ 2.46%, վերջին 7 օրվանը՝ 2.58%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 205 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 445 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 323 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում