ԳԳայանե Թամամյան

Ապրիլի 25-ին նախատեսվում է տնկել շուրջ 300 հազար տնկի. ՇՄՆ

Ապրիլի 25-ին նախատեսվում է տնկել շուրջ 300 հազար տնկի. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը նախապատրաստվում է համապետական ծառատունկին․ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսվում է տնկել շուրջ 300.000 տնկի, Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

 

«Ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին ընդառաջ հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումն եմ անցկացրել, որին մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար  Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը և նախարարի խորհրդականները։

 

Քննարկել ենք ծառատունկը հավուր պատշաճի իրականացնելու համար անհրաժեշտ քայլերն ու գործիքակազմերը։

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը զեկուցեց, որ համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է՝

 

100.000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի հատկացնել Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար,

 

200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարծքներում տնկելու համար։

 

Հանձնարարել եմ հատուկ ուշադրություն դարձնել ծառատունկի համար հատկացված համապատասխան բնութագրեր ունեցող անտառային տարածքների քարտեզագրմանը՝ հողի որակ, տեղումներ և այլն, ինչպես նաև հետևողական լինել տնկանյութի մատակարարումը ճշգրիտ կազմակերպելուն։

 

Սա իր մասշտաբներով աննախադեպ ծառատունկ է, մեր համատեղ ջանքերն էլ ավելի եռանդուն պետք է լինեն։
 
«10 մլն ծառ» նախաձեռնությամբ Հայաստանն ուրվագծում է իր կանաչ ապագան, և մենք պետք է պատվով հաղթահարենք այս մարտահրավերը։
 

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում իրականացվող համապետական ծառատունկի կազմակակերպչական աշխատանքների համար նախատեսված են նաև միջգերատեսչական հանդիպումներ»,- գրառման վերջում նշել է նախարարը։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում