ՄՄերի Եգորյան

«Փարավոն» ռեստորանային համալիրում հրավառության փաստով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

«Փարավոն» ռեստորանային համալիրում հրավառության փաստով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Իրականացվում է վարչական վարույթ։

Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանեկան արարողությունը, այնուհետև իրականացվել է հրավառություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում