Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

100 000 բնակչի հաշվով Հայաստանն անազատության մեջ գտնվողների ամենացածր ցուցանիշն ունեցողների շարքում է

ՄՄերի Ներսիսյան

Հայաստանը 100 000 բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքում է: Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի 2020 թվականի տարեկան քրեական վիճակագրությունը։ SPACE զեկույցի համաձայն՝ Հայաստանն ամրապնդում է նախորդ վիճակագրությամբ գրանցած մի շարք ցուցանիշներ և ապահովում դրանց կայունությունը։ Զեկույցն ամփոփում է կոնկրետ ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում տիրող դրությունը՝ ձեռքբերումներից մինչև ձախողումներ: Հայաստանի ձեռքբերումները մի քանի ուղղությամբ են: Մեր երկրում՝ ԵԽ այլ երկրների համեմատ, կրկին նկատվել է ազատազրկման մակարդակի նվազում:

Եթե 2018 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 3536 մարդ, 2019-ին՝ 2266, 2020 թվականին այդ թիվը նվազել է՝ հասնելով 2221-ի:

Մասնագետները համեմատական են տարել 2010 և 2020 թվականների միջև: Արդյունքում պարզվել է՝ 10 տարվա կտրվածքով Հայաստանն արձանագրել է, այսպես կոչված, «բանտային բնակչության» թվի 50.4 % կրճատում. Եվրոպայի խորհրդի 2020 թվականի տարեկան քրեական վիճակագրության աղյուսակում Հայաստանի ցուցանիշը երկրորդ լավագույն արդյունքն է:​ Հայաստանը 100 000 բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով համեմատելի է Գերմանիայի, Դանիայի, Սլովենիայի, Շվեդիայի հետ:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև բանտարկված կանանց։ Հայաստանում 2020 թվականին կին բանտարկյալների քանակը եղել է 3.1 % ընդհանուր համամասնությունից, որը կրկին ցածր է եվրոպական միջինից։

100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ մեր երկիրը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 41.5 %: Ի դեպ՝ կրկին մոտ երկու անգամ ցածր եվրոպական միջինից: ​

Հեղինակավոր զեկույցում վիճակագրական տվյալները ներկայացված են 2020 թվականի հունվարի 31-ի դրությամբ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ֆեյսբուքի իր էջում անդարադառնալով Հայաստանի գրանցած առաջընթացին, վստահւթյուն է հայտնել, որ 2020 թվականի տարեվերջին Հայաստանի արձանագրումները թույլ են տալիս նախանշելու՝ հաջորդ տարվա վիճակագրությամբ մեր երկիրը կրկին առաջընթաց է գրանցելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում