ՔՔրիստինա Մկրտչյան

Շիրակցի գերեվարվածների հարազատները բացել են ճանապարհները

Շիրակցի գերեվարվածների հարազատները բացել են ճանապարհները

Շիրակի մարզում միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհները բացվել են։ Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները շուրջ 10 ժամ փակ էին պահում  Գյումրի-Երևան պետական մայրուղին՝ Ազատանի հատվածում և Հոռոմի խաչմերուկում, Գյումրի-Վանաձոր ճանապարհը և Գյումրի-Բավրան՝ Աշոցք գյուղի մոտ։ 

Քիչ առաջ նրանք տեղեկացրին, որ բոլոր ճանապարհները բացվել են, բացել են նաև երկաթուղու ճանապարհը, որը փակվել էր կեսօրից հետո՝ Իսահակյան և Բայանդուր գյուղերի հատվածում։

Հիշեցնենք՝ բողոքող քաղաքացիներն ընդգծում էին, որ իրենց պայքարն ապաքաղաքական է, պահանջում են գերեվարված զավակներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում