ՆՆարե Թադևոսյան

Հայ ժողովուրդը կորցրեց հրաշալի անձնավորության և մեծ բարերարի. «Հայաստան» հիմնադրամի ցավակցական ուղերձը

Հայ ժողովուրդը կորցրեց հրաշալի անձնավորության և մեծ բարերարի. «Հայաստան» հիմնադրամի ցավակցական ուղերձը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ 91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:

«Պարոն Հովնանյանը, տարիներ շարունակ հանդես գալով որպես հայրենիքի ջատագով, իր անգնահատելի ներդումն է ունեցել հայրենիքի զարգացման գործում Հովնանյան հիմնադրամի, Ամերիկայի հայկական համագումարի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության միջոցով:

Հայ ժողովուրդը կորցրեց հրաշալի անձնավորության և մեծ բարերարի: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Հովնանյանի ընտանիքին և հարազատներին»,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ցավակցական ուղերձում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում