ՄՄարիա Գաբրիելյան

Մահացել է ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանը

Մահացել է ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանը

91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:

Նշենք՝ Հրայր Հովնանյանը գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն և Ժիրայր Հովնանյանների եղբայրն է։

Հրայր Հովնանյանը 1958 թվականից զբաղվում էր շինարարական գործունեությամբ։ «Հովնանյան ինդըսթրիզ» ընկերության նախագահն էր, տնաշինական խոշոր ընկերության սեփականատեր։ Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիրներից է, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ (1992 թվականից)։ 1996 թվականին Վաշինգտոնում հիմնել է «ANI» հաստատությունը, որը զբաղվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում