ՄՄարիամ Մխիթարյան

Մեկ ամսվա ընթացքում վեցերորդ երկրաշարժը Վրաստանի նույն վայրում

Մեկ ամսվա ընթացքում վեցերորդ երկրաշարժը Վրաստանի նույն վայրում

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը 3,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հյուսիս-արևմուտքում՝ Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջաններում, հայտնում է INTERFAX-ը՝ հենվելով Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալների վրա:

Ըստ սեյսմոլոգների՝ ցնցումները գրանցվել են Օնի քաղաքից 2 կիլոմետր դեպի արևելք ՝ Օնճևի գյուղի մոտակայքում: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն վայրում չորեքշաբթի՝ ապրիլի 7-ին, տեղի էր ունեցել 3.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ մարտի 13-ին, մեկ ժամ տարբերությամբ, 4,2 և 3,8 բալ ուժգնությամբ ցնցումներ են տեղի ունեցել 5 և 8 կմ կմ խորությունների վրա: Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև մարտի 15-ին`3,7 բալ ուժգնությամբ 5 կմ խորության, և մարտի 23-ին` 3,1 մագնիտուդով 4 կմ խորության վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում