ՎՎարդուհի Բալյան

Կապան-Գորիս ավտոճանապարհի մոտակայքում հայտնաբերվել են հակատանկային արկեր և ականանետի ականներ

Կապան-Գորիս ավտոճանապարհի մոտակայքում հայտնաբերվել են հակատանկային արկեր և ականանետի ականներ

Ապրիլի 8-ին՝ ժամը 17։16-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Տեղազննման արդյունքում հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել համապատասխան ծառայության աշխատակիցներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում