Նախագահը մի շարք բուհերի ռեկտորների հետ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը

ԼԼիլիթ Գասպարյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է մի շարք բուհերի ռեկտորների և պատասխանատու պաշտոնյաների հետ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարտը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի վարչական հարցերով փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը, «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը, Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթին: Մասնակիցներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել փաթեթի վերաբերյալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում