Շարժական մամոգրաֆ սարքը Լոռու մարզում է, հաջորդը Տավուշն ու Սյունիքն են

ԼԼիլիթ Սեդրակյան

Շուրջ 2 ամիս է՝ Վանաձորի համաբուժարաններին և բուժամբուլատորիաներին կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անվճար մամոգրաֆիկ հետազոտություն անցնելու: Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում տեղակայված շարժական մամոգրաֆը նպատակ ունի բացահայտել ու կանխել չարորակ նորագոյացությունները:

Ռուզաննա Պողոսյան (Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետ) - Մեզ համար ծրագիրը բավական մեծ կարևորություն ունի, քանի որ հնարավորություն է տալիս  հիվանդությունը կանխարգելել և ախտորոշել վաղ շրջանում: Երբ որ կանայք գնում էին Երևանի բուժհաստատություններ, հիմա այդ հնարավորությունը տրված է, առանց մեկնելու Երևան, հետազոտությունը իրականացնել Վանաձորում:

Այս ամիսների ընթացքում Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանների ամուբուլատորիաներին կցագրված 984 կնոջ շրջանում կատարվել է սքրինինգային 1967  հետազոտություն: Հետազոտվողների 5 տոկոսի մոտ հաստատվել է կարծքագեղձի չարորակ ուռուցք:

Արփիկ Ամիրջանյան (ռենտգեն լաբորանտ) - Ընդունարանում կատարում ենք անձնական տվյալների գրանցում, հետո ներսում կատարում ենք արդեն նկար. 4 նկար՝ 2 ուղիղ, 2 թեք դիրքերով: Տևում է 3-ից 5 րոպե, դա գրեթե անցավ է:

Ռիսկային խմբում գտնվող կանայք հերթագրվում, ընտանեկան բժշկի կամ թերապևտի կողմից ուղղորդվում են հետազոտության, իսկ ախտորոշումը կատարվում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիոլոգների կողմից, ախտորոշման հաստատման լրացուցիչ հետազոտությունները ևս իրականացվում են անվճար:

Տաթևիկ Սահակյան (թիվ 3 պոլիկլինիկայի բժիշկ-թերապևտ) - Մեզ մոտ անցնում են նախնական զննում, մամոգրաֆիայի անհրաժեշտության դեպքում, կարիքի դեպքում ուղեգրվում են դեպի մամոգրաֆիայի սարք: Այս պահին մենք ունենք 32 արդեն ախտորոշված դեպքեր, որոնք հավանական է, եթե ծրագիրը չլիներ, լինելու էին ուշացած դեպքեր՝ արդեն ավելի վատ ելքով:

Մասնագետները հորդորում են այս հնարավորությունը բաց չթողնել, վստահեցնում են՝ նորագոյացությունների վաղ հայտնաբերումը թույլ կտա խուսափել հիվանդության հետագա բարդացումներից և նվազեցնել մահացության դեպքերը:

Նախաձեռնությունն իրականացվում է «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Շարժական մամոգրաֆը Լոռիում կշարունակի մնալ 1 տարի, կհաջորդեն Տավուշի և Սյունիքի մարզերը:

Հեղինակ՝ Տաթև Հակոբյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում