Ձվի շուկան կարգավորվում է. խուճապը՝ նահանջում

ԱԱրթուր Խաչատրյան

Հայաստանում առաջիկայում ձվի խմբաքանակը կավելանա, և դեֆիցիտ այլևս չի նկատվի: Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը վստահեցնում է՝ ներքին պահանջարկն ամբողջությամբ կբավարարեն:

Սերգեյ Ստեփանյան (Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ) - Եթե մենք ամսի 1-ին ունեցել ենք 880-870 հազար ձու շուկայում, ըստ մեր կանխատեսումների, ապրիլի կեսերից հետո միանգամից 4 տնտեսությունից հետո ձվի քանակի ավելացում է սպասվում, ապրիլի կեսերին նախատեսում ենք 1 միլիոն ձու հանել շուկա:

Օրական պահանջարկն այժմ կազմում է 840-850 հազար ձու, ինչը հնարավոր կլիներ բավարարել նույնիսկ մատակարարման ներկայիս ծավալներով: Սակայն իր դերն է ունեցել Սուրբ Զատիկը, ինչպես նաև սպառողների շրջանում խուճապային տրամադրությունները: Շատերն անհրաժեշտ քանակից ավելի ձու են գնել, մյուսներն էլ ձու չեն գտել:
 
Այն, որ այդ օրերին շուկայում խուճապային տրամադրություններ էին՝ նկատել են նաև ձու արտադրող ամենախոշոր ընկերությունում: Ապրանքը սովորականի պես խանութ էին հասցնում, բայց ժամեր անց նոր խմբաքանակի հայտ էին ստանում: 

Ձվի չափից շատ սպառմանը նպաստել էր նաև դրա դեֆիցիտի մասին լուրն ու առաջացրած խուճապը: Շուկա մտնող ձվի ընդհանուր ծավալն այս պահին չի փոխվել, սակայն խանութներում իրավիճակն արդեն կարգավորվել է: Առաջիկայում հնարավորություն կունենան ավելացնել մատակարարման ծավալը՝ ասաց Հակոբյանը, բայց ի տարբերություն Թռչնաբույծների միության նախագահի, շուկայի կարգավորումը ապրիլին չի պատկերացնում:

Մուշեղ Հակոբյան («Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերության տնօրեն) - Ծավալները կվերականգնվի մայիսի կեսերից հետո-հուլիսին: Կունենանք ծավալների ավելացում 30 տոկոսով: Կարծում եմ՝ մյուս արտադրողների մոտ նույնպես ավելացում կլինի:

Ձվի շուկայում կարգավորումը կհանգեցի նաև գների փոփոխության՝ այս դեպքում հօգուտ սպառողի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում