ՄՄարի Կոստանյան

Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Այս գիշեր Մոսկվայից օդանավով Երևան է բերվել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ ֆեյսբուքյան էջում գրել է Россотрудничество-ի Երևանյան գրասենյակը:

Երևանի օդանավակայանում առաջին խմբաքանակը դիմավորել են ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինն ու ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Ներկա է եղել նաև Երևանում Россотрудничество-ի ներկայացուցիչ Անդրանիկ Արզումանյանը:

«Իմ թիկունքում պարզապես օդանավ չէ. դա 7500 ճակատագիր, առողջ մարդիկ են»,-հայտարարել է Անդրանիկ Արզումանյանը:

«Առաջին հերթին կպատվաստվեն ռիսկային գոտում գտնվող խմբերը: Կցանկանայի ընդգծել, որ սա կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ-ի լայնածավալ աջակցության շարունակությունն է: Սա մեր ժողովուրդների բարեկամական հարաբերությունների և դաշնակցային փոխգործակցության առավել ցայտուն օրինակ է»,- նշել է Պավել Կուրոչկինը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում