ԳԳայանե Թամամյան

ԱԹՍ-երի գործածությունը շրջակա միջավայրի մոնիթորինգում. դասընթացներ էկոլոգների համար

ԱԹՍ-երի գործածությունը շրջակա միջավայրի մոնիթորինգում. դասընթացներ էկոլոգների համար

Մարտ ամսին կայացավ «ԱԹՍ-երի գործածությունը շրջակա միջավայրի մոնիթորինգում» երկօրյա վերապատրաստումների շարքը: Վերապատրաստումները կազմակերպվել էին

 
«Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում, Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը կլիմայի փոփոխության նկատմամբ` Հայաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագրի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» (ՇՄՆ ՀՄԿ) հետ համագործակցությամբ։

 

Հիդրոօդերևութաբանական տվյյալների հավաքագրման և վերլուծության համակարգերի շարունակական բարելավումը, ինչպես նաև հիդրոօդերևութաբանական ծառայության աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացումը կարևոր նախապայմաններ են կլիմայի փոփոխության հարմարվողականության ռազմավարության ու գործիքակազմի մշակման և կլիմայական խնդիրների լուծման համար:

 

ԱԹՍ-երի կիրառությունը և ստացված մասնագիտական հմտությունները թույլ կտան լրացնել հիդրոլոգիական և օդերևութաբանական, ինչպես նաև դժվարամատչելի անտառածածակ վայրերում մշտադիտարկման աշխատանքների իրականացման, սելավային հոսքերի ռիսկերի կառավարման, անհրաժեշտ տարածքների քարտեզագրման կամ բուսականության վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման աշխատանքներում առկա բացերը:

 

Վերապատրաստումներին մասնակցել են՝ ՇՄՆ ՀՄԿ-ի Կիրառական կլիմատոլոգիայի, Կլիմայի ուսումնասիրության և մոնիթորինգի, Հիդրոօդերևութաբանության ուսումնասիրությունների և մոնիթորինգի, Հիդրոգրաֆիայի, Հիդրոմորֆոլոգիայի և մոնիթորինգի, Ագրոօդերութաբանության, Անտառային մոնիթորինգի բաժինների, ինչպես նաև «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոնի», Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Ագրարային համալսարանի 59 մասնագետ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում