ԱԱրևիկ Աբելյան

Ի գիտություն դիմորդների. իրազեկում հայտագրման մասին

Ի գիտություն դիմորդների. իրազեկում հայտագրման մասին

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2020-2021 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական (ապրիլի 1-ից) և 2021 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական, կենտրոնացված և ներբուհական (ապրիլի 15-ից) քննությունների հայտագրման գործընթացը:

Միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի www. dimord. am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

2020-2021 ուստարվա շրջանավարտները դիմում հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները և 2020-2021 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է մտնել ԳԹԿ կայքէջ կամ դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև`

  • 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը.
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը.
  • ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:

Միասնական, կենտրոնացված, նեբուհական քննությունների վճարից ազատվում են հետևյալ դիմորդները`

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք.
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները.
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները.
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին, համապատասխանաբար, կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Ընդունելության առաջին փուլի դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2021 թվականի մայիսի 10-ն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում