Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Կյանք՝ կռվից հետո. պետությունը զոհված զինծառայողների ընտանիքներին կաջակցի զավակ ունենալու հարցում

ՄՄայա Խաչատրյան

Պատերազմից հետո սևազգեստ մայրը կայացրել է կյանքի ամենադժվար որոշումներից մեկը:

Նազիկ Գրիգորյան - Ես եկել եմ, որ իմ Մհերն էլի ծնվի: Ուզում եմ, որ նորից իմ բալեն ծնվի, թեպետ ինքն ինձ հետ է:

Ընտանիքի վերածննդին անհամբեր կսպասի հերոսի քույրը: Առանց Մհերի դժվար է. երկուսով հաճախում էին «Պատանի երկրապահ» ակումբ:

Սաթեն Գրիգորյան - Գուցե Աստված կամենա, եղբայրս նորից վերածնվի՝ փոքր Մհերը, ուրախ կլինեմ, մենակ չեմ լինի:

Ոսկեհատցի Մհեր Գրիգորյանն այս պատերազմում պաշտպանում էր Արցախի հարավարևելյան ուղղությունը: Զոհվեց հոկտեմբերի 10-ին: Ավարտել էր Մոնթե Մելքոնյան վարժարանն ու ցանկանում էր շարունակել զինվորական կրթությունը:

Նազիկ Գրիգորյան - Ասում էր՝ մամա, հայրենիքին կրթված զինվորներ են պետք, կրթված սպաներ են պետք:

Որդեկորույս ծնողներին աջակցելու որոշումը գործադիրն ընդունեց փետրվարին: 2019-ից գործող անպտղության հաղթահարման ծրագրում սահմանվեց շահառուների նոր խումբ, վերացվեցին օժանդակ տեխնոլոգիաներով բուժծառայություններից օգտվելու սահմանափակումները:

Նունե Փաշայան, ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար - Չկա տարիքային սահմանափակում, անզավակության նախապայման, չկա ամուսնությունը ԶԱԳՍ-ում գրանցած լինելու նախապայման:

Ծրագրի բյուջեն եռապատկվել է: Բուժզննումից՝ դեղորայք, վիրահատություն, արտամարմնային բեղմնավորում ու հղիություն, բոլոր ծախսերն իր վրա է վերցրել պետությունը:

Նունե Փաշայան - Շահառուների խմբի այս մասով հասկացանք, որ պահանջ կա, պետության պարտավորությունն է, ամենափոքրն է, որ կարող է անել, որ երեխայի ճիչ լսվի:

Երեխայի ճիչն է, որ կարող է ավելացնել պատերազմում զոհված զինծառայող Հայկ Հակոբյանի մոր՝ Սիրանուշ Նալբանդյանի ապրելու ուժը: 24-ամյա Հայկն ուներ երազանքներ. մայրը չի կարող դրանք կիսատ թողնել՝ կրկին մայրանալու որոշումն այդ նպատակով է նաև կայացրել:

Սիրանուշ Նալբանդյան - Ինձ ուժ է տալիս այս նկարը, ամեն անգամ նայում եմ այս նկարին, ինձ թվում է՝ ասում է՝ ես կամ: Սա ստիպեց, այո՛, ինքը պետք է նորից լինի:

Սովորել է Փոքր Մհեր կրթահամալիրում, նաև Ճգնաժամային կառավարման ակադեմիայում: Մասիս գյուղից առաջնագիծ մեկնած պայմանագրային սերժանտը զոհվել է թշնամու դիվերսիոն խմբին հետ շպրտելիս:

Սիրանուշ Նալբանդյան - Գործուղման էր Վազգեն Սարգսյան ակադեմիա, որ սպայական կոչում ստանար, վերապատրաստման էր, մինչև այդ գնացել էր Գերմանիա, Ամերիկա՝ զորավարժությունների և վերապատրաստման:

Ծրագիրն իրականացվելու է հինգ բուժհաստատությունում: Զենքերը լռելուց հետո բոլորն էին հարցնում՝ ինչպես շարունակել կյանքը: Զոհվածների ծնողներն իրենք ցույց տվեցին ճանապարհը՝ նշում է զույգերի հետ աշխատող պտղաբերության կենտրոնի ղեկավարը:

Էդուարդ Համբարձումյան, Պտղաբերության կենտրոնի տնօրեն - Պետության աջակցությունը ֆինանսապես է, իհարկե, բայց ես դրա մեջ մեծ բարոյական նշան էլ եմ տեսնում: 

30 զույգ արդեն դիմել է կենտրոն: Մասնագիտական խումբն ամեն ինչ անելու է՝ օգնելու նրանց:

Սիրանուշ Նալբանդյան - Պետք է ծնունդ տալով, կրթվելով հաղթենք:

Սիրանուշ Նալբանդյանի հորդորն է ու նաև կենտրոնի ուղերձը՝ պլյուս մեկ քայլով վերագտնել կյանքը՝ կռվից հետո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում