ԴԴավիթ Մուրադյան

Ադրբեջանական ուժերը Ղարաբաղում ռազմական հանցագործություններ են կատարել. Amnesty International

Ադրբեջանական ուժերը Ղարաբաղում ռազմական հանցագործություններ են կատարել. Amnesty International

Amnesty International կազմակերպությունը «Ադրբեջան. Մարդու իրավունքները ժամանակակից աշխարհում» զեկույցում անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործություններին, երկրում մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման քաղաքականությանը։

Զեկույցում նշվել է, որ ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղում կատարել են ռազմական հանցագործություններ․ «Բազմաթիվ տեսանյութերում երևում են ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունք, գլխատումներ և թշնամու զինվորների մարմինների պղծում»։

Անդրադառնալով երկրում խոսքի ազատությանը՝ կազմակերպությունը նշել է, որ փողոցային հավաքների, սոցիալական ցանցերի և այլ մեթոդների միջոցով սեփական բողոքի ձայնը բարձրացնող մարդկանց թվի աճին զուգահեռ՝ կառավարությունը շարունակում է ավելացնել իր բռնաճնշումները:

Զեկույցում ներկայացվել են նաև հավաքների ազատության սահմանափակումների, ոստիկանության իրականացրած խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին մանրամասներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում