ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ. ուղերձում ասված է.
«Ապրիլի 7-ը հայկական տոնացույցի ամենից ազգային տոներից է, որով դարեր ի վեր ընդգծվել է կնոջ դերը հայ հասարակության մեջ: Սա անհամեմատ բարձր պատասխանատվություն է ենթադրում՝ հասարակական կյանքում կանանց լիարժեք և ներառական մասնակցության ապահովման, նրանց իրավունքների պաշտպանության ու խթանման քաղաքականությունն իրականացնելիս:










