Ապրիլի 7-ի եղանակային կանխատեսումը

ԱԱննա Ավետիսյան

Հանրապետության տարածքում ապրիլի 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Ապրիլի 8-9-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28…+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։ Ապրիլի 10-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևելյան է՝ 2-5 մ/վ:

Երևանում ապրիլի 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մանրամասները՝ տեսանյութում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում